Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արոնյանը չուշացրեց հակահարվածը

Արոնյանը չուշացրեց հակահարվածը
16.03.2018 | 03:54

Բեռլինում ընթացող շախմատի թագի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում, Վլադիմիր Կրամնիկից կրած ցավալի պարտությունից հետո, բարեբախտաբար, արագ սթափվեց մեր Լևոն Արոնյանն ու սև խաղաքարերով ծանրագույն հարված հասցրեց Սերգեյ Կարյակինին: Իր հերթին Արոնյանի նկատմամբ տոնած հաղթանակը չկարողացավ երկար վայելել Կրամնիկը, որին չորրորդ տուրում խոցեց Ֆաբիանո Կարուանան: Չորս տուրից հետո առաջատարը Կարուանան է: Նրա անվան դիմաց երեք միավոր է: Արոնյանն ունի երկու միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ